Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայի «Քադիր Հաս» համալսարանում հոկտեմբերի 26-ից Հայոց լեզուի դասընթացներ են մեկնարկելու՝ յատուկ սկսնակների համար:

Համալսարանի կայքը հաղորդագրութիւն է տարածել, որում նշել է, որ դասընթացն անվճար է լինելու: Գումար գանձուելու է միայն դասագրքերի տրամադրման համար:

Հայերէն գրել, կարդալ եւ խօսել սովորել ցանկացողները դասերի ընթացքում հայերէն երգեր են լսելու, հեքիաթներ ու փոքր պատմութիւններ են կարդալու:

«Մեր ծրագրում միայն հայերէնի քերականութիւնը չէ, որ գերակշիռ տեղ է զբաղեցնելու: Լեզուի առանձնայատկութիւնները խօսելով, լսելով ու կարդալու սկզբունքի հիման վրայ է ստեղծուած մեր դասընթացը»,-ասել են համալսարանից: