Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստրասբուրգում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը:

Նստաշրջանի օրակարգում է փախստականների խնդրով պայմանավորված՝ մարդասիրական ու քաղաքական ճգնաժամը Եվրոպայում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցը, նախատեսված են տարբեր երկրների բարձրաստճան պաշտոնյաների ելույթներ:

Նստաշրջանի առաջին օրը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեության համար Վացլավ Հավելի անվան ամենամյա մրցանակը տրվել է խորհրդային շրջանի այլախոհ Լյուդմիլա Ալեքսեեւային:

Մարդու իրավունքների վիճակին անդրադարձ է եղել նաեւ Նախարարների կոմիտեի նախագահ Իգոր Չրնադակի հարցուպատասխանի ժամանակ: Պատվիրակներից մեկը բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, քաղաքական բանտարկյալների առկայության մասին, իսկ ադրբեջանական պատվիրակության անդամ Հուսեյնովը բողոքել է, թե հայերը, այսպես կոչված, «գրավյալ տարածքներում» հնագիտական պեղումներն են անցկացնում:

«Հարցը կոմտեի գործունության հետ կապ չունի, իսկ բանակցային գործընթացը խորացնելու ու փոխզիջումների հասնելու ուղղությամբ արվում է ամեն է ինչ»,- ասել է Չրնադակը: