Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ամերիկեան CBS հեռուստաալիքը տեսագրել է, թէ ինչպէս են Թուրքիայի գործարաններում շահագործում Սիրիայից փախած անչափահասներին՝ նրանց աշխատեցնելով շաբաթական 25 դոլարով:

T24-ը տեղեկացնում է, որ հեռուստաալիքը նշել է, որ Թուրքիայում գրեթէ չկայ այնպիսի գործարան, որը չունենայ սիրիացի անչափահաս աշխատող:

10-ամեայ Հիւսէյն Օմերը այդ անչափահասներից մէկն է: Նա փախել է Հալէպից, աշխատում է շաբաթական 6 օր, օրական 12 ժամ՝ հոգալու իր 9 հոգանոց ընտանիքի ծախսերը: Տղային տքնաջան աշխատանքի դիմաց վարձատրում  են շաբաթական 25 դոլար (ամսական 100 դոլար):