Աղբիւր՝ www.hyeli.com

 

Եւրոպայի իրավիճակը` կապւած փախստականների խնդրի հետ, չի կարող լուրջ ազդեցութիւն ունենալ Հայաստանի վրայ եւ չի ակնկալւում սպասւածից աւելի մեծ փախստականների հոսք դէպի Հայաստան, այս մասին լրագրողների հետ զրոյցում ասել է Մ.Ա.Կ.­ի Փախստականների հարցերով գրասենեակի իրաւաբանական բաժնի ղեկավար Քէյթ Պոչապսկին:

«Արմէնպրես»­ի փոխանցմամբ` Մ.Ա.Կ.­ի ներկայացուցիչն ասել է, որ փախստականները սովորաբար նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ բարեկեցութեան եւ կեանքի մակարդակն աւելի բարձր է: Այս պարագայում այդքան էլ էական չէ այն, որ որոշ երկրների հետ իրենց ծագման երկիրը կարող է ունենալ դարաւոր եւ պատմական բարեկամութիւն:

«Մեր գնահատականներով` սպասւում է մինչեւ 3000 սիրիացու հոսք դէպի Հայաստան: Սակայն դա չի լինի միանգամից, այլ կլինի փուլ առ փուլ: Այս առնչութեամբ կազմակերպութիւնը նախապաստրաստական աշխատանքներ տանում է»,­ նշել է Քէյթ Պոչապսկին: