Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ռազմական գործողություններին զուգահեռ, Թուրքիայի իշխանություններն այս օրերին սկսել են կոշտ միջոցներ կիրառել նաեւ քրդաբնակ շրջանների քաղաքական եւ ընտրովի ղեկավարների նկատմամբ։

Դիարբեքիրի Սուր եւ Սիլվան շրջաններում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել են շրջանների ղեկավարները։ Ձերբակալվածների թվում են Սուրի համաքաղաքապետեր Սեյիդ Նարինն ու Ֆաթմա Շըք Բարութը, Սիլվանի համաքաղաքապետեր Յուքսել Բոդաքչըն եւ Մելիքշահ Թեքեն:

Սուրի շրջանն օրերս հայտարարել էր ինքնավարության ստեղծման մասին։ Այդ քաղաքի ձերբակալված ղեկավար Ֆաթմա Շըք Բարութը, ի դեպ, չի թաքցնում իր հայկական ինքնությունը։ Օգոստոսի սկզբին կայացած համահայկական խաղերի ժամանակ նա զավակների եւ ամուսնու հետ այցելել էր Հայաստան։

Երկար ժամանակ է՝ Սուրի քաղաքապետարանի ցուցանակի վրա նաեւ հայերեն լեզվով նշում է ավելացվել։ Նախկինում Սուրը ղեկավարած Աբդուլլահ Դեմիբաշը նույնպես պարբերաբար այցելում էր Հայաստան։ Նա եւս մասնակցել է համահայկական խաղերի բացմանը։