Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանի լրատուամիջոցները շրջանառում են մի տեսանիւթ, թէ ինչպէս է երկրի նախագահ Իլհամ Ալիեւն առաջին Եւրոպական խաղերի բռնցքամարտի յաղթողների պարգեւատրման արարողութեանը մրցանակ յանձնում Ուկրաինան ներկայացնող հայազգի Գէորգ Մանուկեանին:

Ի դէպ, Գէորգն արծաթէ մեդալ է նուաճել 91 կ.գ. քաշայինների կարգում: Տեսանիւթն արձանագրել է այն դրուագը, որում երբ հնչում է հայազգի երիտասարդի անունը, հանդիսատեսի շարքերից մերթ ծափողջիւններ, մերթ էլ, որպէս դժգոհութեան նշան՝ սուլոցներ են լսւում: Ալիեւը ձեռքի շարժումով շրջւում է դէպի սուլոցները, որոնք այդ պահին դադարում են, ապա յանձնում է մեդալը: