Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Լիոնում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսը բողոք է ներկայացրել Ֆրանսիայի իշխանութիւններին՝ պահանջելով հետաքննել շաբաթ օրը տեղի ունեցած, իր ասելով՝ «յարձակումը» եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին:

Խօսքը Լիոնում ամենամեայ մի փառատօնին գրանցուած միջադէպի մասին է, երբ Թուրքիայի տաղաւարի դիմաց Դաշնակցութեան «Նոր սերունդ» երիտասարդական միութեան անդամները բողոքի խաղաղ նստացոյց էին անցկացրել, իսկ թուրքերն ամէն կերպ փորձել էին խոչընդոտել ակցիան:

«Մշակութային միջոցառումը քաղաքական քարոզչութեան համար օգտագործելն անընդունելի է»,- «Անադոլու» գործակալութեանն ասել է հիւպատոսն ու պնդել, թէ հայերը Թուրքիայի եւ այդ երկրի նախագահի դէմ թռուցիկներ են տարածել, նաեւ իբր մօտ կէս ժամ սպառնացել են Թուրքիայի քաղաքացիներին եւ հիւպատոսարանի աշխատակիցներին:

Եւ ոչ մի խօսք այն մասին, որ հիւպատոսն ինքն է անձամբ յարձակուել ակցիայի մասնակիցների վրայ: Ամէն դէպքում, թուրքական կողմը հաստատում է, որ դէպքի վայրում է եղել ոստիկանութիւնը, բայց կողքից հետեւել է ակցիային ու չի միջամտել: