Աղբիւր՝ www.hyeli.com

 

Յունիսի 13-ի ժամը մօտ 19:30-ին սկսւել է ադրբեջանական հակերների յարձակումը ջաւախքեան կայքերի վրայ: Յարձակման թիրախ էին դարձել հետեւեալ կայքերը.

www.Javakhk.net

www.JavakhkMedia.com

www.Jah.am

www.Teryan.com

Վերջին կայքի յարձակման ենթարկւելու փաստը զարմանալի է, քանի որ հասկանալի չէ, թէ Վահան Տերեանի պոեզիայի կայքը ինչով էր զայրացրել նաւթով հարուստ հանրապետութեանը:

Հակերներին յաջողւել էր մօտ երկու ժամ շարունակ այդ կայքերի վրայ տեղադրել հակահայկական պաստառ:

Մասնագէտների արագ գործողութիւնների շնորհիւ ամէն ինչ շատ արագ մաքրւել է եւ այժմ բոլոր կայքերը նորմալ գործում են:

Հայկական այլ կայքերի ադմիններին խնդրւում է զգօն մնալ Բաքւի «Եւրոպական խաղերի» ընթացքում, քանի որ սրանցից ինչ ասես սպասելի է: