Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիեւն ընդգծեց, որ այդ երկիրը երբեւէ չի համաձայնելու Լ.Ղ.-ի անկախութեանը:

Իրանի Ռադիօ-հեռուստատեսութեան լրատուական գործակալութիւնը յղում կատարելով Ադրբեջանի «Էյ Էն Էս» հեռուստակայեանին հաղորդեց, Էլհամ Ալիեւը, որ արտայայտւում էր Ադրբեջանի ազգային օրուայ կապակցութեամբ Բաքւում հաւատարմագրուած դեսպանների հաւաքում, աւելացրեց. «Վերջին տարիներում վարած մեր քաղաքականութեամբ մենք ապացուցել ենք Լ.Ղ.-ի պատկանելիութիւնը Ադրբեջանին եւ Մ.Ա.Կ.-ին Ադրբեջանի անդամակցութեան ժամանակ Լ.Ղ.-ը եղել է այդ երկրի սահմաններում եւ պաշտօնապէս ընդունուել է աշխարհի բոլոր երկրների կողմից»:

Էլհամ Ալիեւը նաեւ պահանջել է գործադրման յանձնել Լ.Ղ.-ի հակամարտութեան հարցով Մ.Ա.Կ.-ի Անվտանգութեան խորհրդի հրապարակած 4 բանաձեւերը: