Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բողոքել է երկիրը նախագահական կառավարման համակարգ տանելուն դէմ ձեւաւորուած դաշինքից՝ այս համատեքստում շօշափելով նաեւ հայերի անունը:

«Դաշինքի մէջ ընդգրկուածները թերագնահատում են նախագահական համակարգը: Եւ ըստ էութեան՝ դրանով ցոյց են տալիս իրենց թուլութիւնն ու անկարողութիւնը, ինչին տեղեակ էլ չեն: Իսկ երբ նայում ես, թէ ովքե՞ր են դէմ այդ համակարգին, տեսնում ես, որ նրանք են՝ «Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութիւն» ահաբեկչական կազմակերպութիւնը, Ֆեթուլլահ Գիւլենը եւ հայկական սփիւռքը»,- ասել է Էրդողանը՝ յաւելելով, թէ ընդդիմադիրները չեն էլ ամաչում նրանց հետ նոյն շարքում կանգնելու համար: