Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատութեան է ենթարկել Հռոմի Ֆրանցիսկոս պապին եւ կոչ արել նրան` «չկրկնել սխալը»` 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգուածային սպանութիւնը անուանելով ցեղասպանութիւն:

Ինչպէս գրում է BBC-ն,  Հայոց ցեղասպանութեան թեման  թուրք հանրութիւնն առաւել ցաւագին է ընդունում  Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի  նախօրէին: