Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Չինաստանը հետաքրքուած է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ: Հայաստանի իշխանութիւնները պէտք է շահագրգռեն Չինաստանին, որպէսզի նրա հետաքրքրուածութիւնը վերածուի ներգործութեան, ինչը մեծապէս կխթանի վերը նշուած երկաթգծի շինարարութեան մեկնարկին, մարտի 25-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը, յայտնել է «Չինական կենտրոն»-ի տնօրէն Իզաբելա Մուրադեանը:

Նա ասել է, որ հայ-չինական յարաբերութիւնների զարգացմանը կը նպաստի չինական բանկերի բացումը Հայաստանում: Հարեւան երկրներում վաղուց գործում են չինական բանկերը, որոնք ֆինանսաւորում են տարբեր նախագծեր:

Քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը, կարեւորելով հայ-չինական գործընկերութեան յետագայ սերտացումն` ընդգծել է, որ Հայաստանը կարող է համագործակցել Չինաստանի հետ նաեւ նանոտեխնոլոգիաների ոլորտում: