Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

5-րդ դարի պատմիչ Մովսէս Խորենացին գրել է, որ Հայաստանը հիմնադրուել է մ.թ.ա. 2492 թուականին։ Տարեթիւը սովորաբար դիտարկուել է որպէս լեգենդար, չնայած նա պնդել է իր Բաբելոն ուղեւորուելն ու հնագոյն գրառումներն ուսումնասիրելը։ The New York Times-ը գրում է, որ անկախ այն բանից՝ նա յաջող ենթադրութիւն է արել, թէ իսկապէս հասանելիութիւն է ձեռք բերել օգտակար տուեալներին, նոր գենոմային վերլուծութիւնը պարզել է, որ նրա նշած տարեթիւը միանգամայն ճշմարտանման է։

Գենետիկայի ոլորտի հետազօտողները սքանաւորել են Հայաստանի եւ Լիբանանի 173 հայերի գենոմները եւ համեմատել դրանք աշխարհի այլ 78 այլ ազգաբնակչութիւնների գենոմների հետ։ Պարզուել է, որ հայերը հնագոյն պոպուլեացիաների խառնուրդ են, որոնց սերունդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում եւ մի քանի այլ տարածաշրջաններում։ Այս ձեւաւորիչ միախառնումը տեղի է ունեցել մ.թ.ա. 3000-2000 թուականներին։ Գենետիկների արած հաշուարկները համընկնում են Հայաստանի հիմնադրման Խորենացու նշած տարեթուի հետ։

Մ.թ.ա. 1200 թուականին Միջերկրականի արեւելքում բրոնզէդարեան քաղաքակրթութիւնները փլուզուեցին, ինչը մեկուսացրեց հայերին այլ պոպուլեացիաներից։ Դրանից յետոյ միախառնման որեւէ նշանակալի դէպք չի յայտնաբերուել։

Մեկուսացմամբ են պայմանաւորուած հաւանաբար հայկական մշակոյթի շատ բնորոշ ասպեկտներ։ Հայերն ունեն առանձնայատուկ լեզու եւ այբուբեն, եւ Հայ առաքելական եկեղեցին քրիստոնէութեան առաջին ճիւղն էր, որը որպէս պետական կրօն ընդունուել է 301 թուականին

Հետազօտողները նաեւ արեւմտեան ու արեւելեան հայերի միջեւ տեսել են գենետիկ տարբերութեան ազդանշան, որը զարգացել է 500 տարի առաջ։