Աղբիւր՝ www.yerkir.am

 

Այսօր (21.02.2015) Աւետիսեանների ընտանիքի քառասունքն է: Լրագրողների հետ զրոյցում Ա.Ժ.-ի պատգամաւոր Մարտուն Գրիգորեանը յայտնեց, որ Մոսկուայում բարձրացրել է Պերմեակովին Հայաստանին յանձնելու հարցը, քանի որ «դա մեր` հայ ժողովրդի ցանկութիւնն է, որ նա յանձնուի հայ իրաւապահներին, եւ դատավարութիւնն ընթանայ այստեղ»:

«Ինձ պատասխանեցին, որ պատրաստ չեն նրան յանձնել, բայց պատրաստ են քննչական գործողութիւնները համատեղ անել, այսինքն` որպէսզի դատավարութիւնը Հայաստանում իրականանայ: Իսկ թէ պատիժը կոնկրետ որտե՞ղ է կրելու, այդ առումով յստակ պատասխան չտուեցին»,- ասաց պատգամաւորը:

Դիտարկմանը, որ Աւետիսեանների հարազատները պնդում են, որ Պերմեակովին յանձնեն հայկական կողմին, այլապէս նրանք կը դիմեն ծայրայեղ քայլերի, Գրիգորեանն արձագանքեց, թէ չգիտի` ծայրայեղ քայլերի դիմելն ինչ է նշանակում, բայց կարծում է, որ նրանց պահանջն արդարացի է: «Ես գիւմրեցիների կողքին եմ»,- ասաց նա: