Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայաստանի նախագահի՝ հայ-թուրքական արձանագրութիւնների յետկանչն արձագանք է գտել թուրքական լրատուամիջոցներում:

«Հիւրիյեթը» հրապարակել է Անկարայի առաջին արձագանքը, որն է՝ «սխալ եւ անյաջող քայլ»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնեաներն ասել են. «Արձանագրութիւնները Հայաստանի խորհրդարանում վաւերացման էին սպասում, սակայն ոչ մի քայլ չէր ձեռնարկւում: Այս որոշումը Հայաստանի իշխանութիւնների մօտեցման հարցն է, որը մենք համարում ենք ոչ ճիշտ եւ ոչ անկեղծ քայլ»:

«Աքշամ» թերթը նախագահ Սերժ Սարգսեանի այս որոշումն անուանել է «սադրիչ քայլ»: Իսկ «Թարաֆ» թերթը Հայաստանի նախագահի որոշման լուրն այսպէս է վերնագրել՝ «Հայաստանից Թուրքիային ուղղուած քննադատական որոշումը»: