Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայում հայկական մշակոյթի իւրացման հերթական նախաձեռնութիւնն է տեղի ունեցել։ 6 երկրների մասնակցութեամբ նկարահանւել է հայկական «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակը, տեղեկացնում է News.am-ը, մէջբերելով Թուրքական կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եւրամիութեան հետ հարցերով նախարարութեան եւ Թուրքական ազգային գործակալութեան կողմից իրականացւող «Երաժշտութեամբ համաձայնութեան գալ» նախագծի շրջանակներում  Էստոնիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Լիտւայից, Ադրբեջանից եւ Թուրքիայի տարբեր շրջաններից Էրզրում մեկնած 36 երիտասարդ, Էրզրումի պատմամշակութային տարբեր վայրերում կատարել են «Սարի աղջիկ» (Սարը գելին) երգը, որը նկարահանել են եւ տեսահոլովակ դարձրել։

Նշենք, որ հայկական երգի կատարման եւ նրա մասին խօսելու ժամանակ մասնակիցներից եւ կազմակերպիչներից ոչ ոք չի յիշատակել երգի հայկական լինելու մասին։