Աղբիւր՝ www.hyeli.com

 

2015 թւականը Այծի տարի է: Այն լինելու է խաղաղ, պտղաբեր եւ ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար:

Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանութեան կարիք ունեցող կենդանի է: Նրա այս յատկութիւնները կարել է վերագրել նաեւ գալիք տարւան: Այծը նաեւ պասիւ եւ անվճռական կենդանի է ու երկար է մտածում մի բան անելուց առաջ, գրում է «Լայֆ Փանորամա»-ն:

Այծի տարւայ խորհրդանիշը կանացի սկիզբն է: Շատ կանայք այս տարի մայր կը դառնան: Այծի տարւայ տարերքը ծառն է` գարնան, սիրոյ, առաւօտի եւ ռոմանտիկայի խորհրդանիշը: Ծառը նաեւ կեանքի ու իմաստնութեան աղբիւրն է:

Աստղագէտների խօսքով՝ Այծի տարւայ գոյներն են կապոյտը եւ կանաչը, ուստի հէնց այս գոյները պէտք է գերակշռեն թէ' տան ու սեղանի ամանորեայ զարդարանքի, թէ' տօնական հագուստի մէջ։

Այս տարի Ամանորի սեղանը պէտք է լի լինի բանջարեղէնով, մրգերով եւ կաթնամթերքով։ Մսամթերքն այդքան էլ չի խրախուսւում։

Ասում են՝ Այծի տարւայ խորհրդանիշերից է փայտը։ Ոսւտի տօնական դիզայնի մէջ կարող էք նաեւ փայտեայ զարդարանքներ ներառել, գրում է Style.news.am-ը: