Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայում գտնուող ապաստանեալները կենցաղային ահաւոր պայմանների մէջ են գտնւում։

Ձմռան սկսուելով սիրիացի փախստականների վիճակը շատ աւելի է վատացել եւ նրանք զրկուած են ապրելու տարրական հնարաւորութիւններից։

Մեր թղթակցի հաղորդման համաձայն՝ խոնաւ վրաններում ու փլատակներում ապրող սիրիացի փախստականները տաքանալու որեւէ միջոց չունեն։

Սննդամթերքի համաշխարհային ծրագիրը մի քանի օր առաջ յայտարարել է, որ այլեւս ֆինանսական կարողութիւն չունի օգնութիւն տրամադրելու Սիրիայի հարեւան երկրներ ապաստանած փախստականներին։

Այժմ աւելի քան 280,000 փախստականներ մնում են ապաստանեալների ճամբարներում, իսկ 912,000-ն ապրում են ճամբարներից դուրս Սիրիայի տարբեր քաղաքներում։