Աղբիւր՝ www.tert.am

 

Hurriyet-ը յայտնում է, որ թուրքական համալսարանը չի կարողացել հայերէնի դասախօսներ գտնել իր նորաբաց հայագիտական ֆակուլտետի համար, եւ դասերը չեն կայացել:

Խօսքը Թրաքիայի համալսարանի Հայոց լեզուի եւ գրականութեան ֆակուլտետի մասին է, որն արդէն 16 ուսանող ունէր: Սակայն դասախօսի բացակայութեան պայմաններում ուսանողները չեն կարողացել դասի յաճախել:

Այդ ֆակուլտետում դասեր, առհասարակ, չեն կայացել 2014-2015 ուսումնական տարուայ ընթացքում: Ֆակուլտետի ստեղծման գաղափարը ծագել էր երեք տարի առաջ: Ֆակուլտետի դեկանն ասել է, որ նախկինում իրենք ունեցել են մայրենախօս հայերէնի դասախօսներ, սակայն այժմ նրանց փոխարինելու խնդրի առաջ են: Այժմ այդ ֆակուլտետում շաբաթը մէկ անգամ ռուսերէնի դաս է անցկացւում: Ուսանողներն ասում են, որ ցանկանում են շարունակել նախկին ծրագիրը: