Աղբիւր՝ www.tert.am

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ու երախտագիտութիւն է յայտնել Ադրբեջանին Թուրքիայում կայանալիք G20 գագաթաժողովին հրաւիրելու համար:

Ինչպէս տեղեկացնում է Ա.Պ.Ա.-ի գործակալութիւնը, Ալիեւն ընդունել է Էրդողանի հրաւէրը:

Զրոյցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ կապերին առնչուող հարցեր, ինչպէս նաեւ խօսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղիներից:

Նրանք յոյս են յայտնել, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական յարաբերութիւնները յաջողութեամբ կը զարգանան բոլոր ոլորտներում»: