Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ա.Մ.Ն.-ի Մոնտեբելոյ քաղաքի քաղաքապետ է ընտրուել Ջէք Հաջինեանը. տեղեկացնում է Asbarez-ը:

«Ծնուած լինելով Մոնտեբելոյում՝ իմ սէրն ու նուիրուածութիւնն եմ ներդնելու դրա բարգաւաճման ուղղութեամբ»,- ասել է նորընտիր քաղաքապետը նոյեմբերի 25-ին կայացած երդման արարողութեան ժամանակ:

Որպէս Մենտեբելոյի երկարամեայ բնակիչ՝ Հաջինեանը ակտիւ մասնակցութիւն է ունեցել Մոնտեբելոյի քաղաքական ու տնտեսական կեանքին, հայկական տարբեր կազմակերպութիւնների աշխատանքներին, այդ թւում՝ եղել է Հայ դատի յանձնախմբի եւ Մոնտեբելոյ-Ստեփանակերտ քոյր քաղաքների խորհրդի անդամ, Ս. Խաչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի գանձապահ: 2011 թուականին նա ընտրուել է Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամ:

Հաջինեանի երդման արարողութեանը ներկայ է եղել 800 մարդ, այդ թւում՝ բարձրաստիճան պաշտօնեաներ Կալիֆորնիայից, հոգեւորականներ: