Աղբիւր՝ www.armenpress.am

 

Ա.Մ.Ն.-ի կոնգրէսականները շարունակում են քննադատել Ադրբեջանի օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի կործանումը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ա.Մ.Ն.-ի յանձնախումբը:

«Ես խորապէս մտահոգուած եմ Ադրբեջանի աճող ագրեսիայի մասին վերջին տեղեկութիւններով` կապուած անզէն ուղղաթիռի դէմ գործած յարձակման հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է եւ ցանկանում է խաղաղութիւն, բայց Ադրբեջանի արհամարհանքը 1994 թուականին  կնքուած հրադադարի ռեժիմի նկառմամբ սպառնալիքի տակ է դնում հակամարտող երկու կողմերին էլ»,- ասել է Ա.Մ.Ն.-ի կոնգրէսական Ջուդի Չուն:

Ա.Մ.Ն.-ի մէկ այլ կոնգրէսական Բրեդ Շերմանը մասնակցել է համաձանցում սկսուած #ArtsakhStrong նախաձեռնութեանը եւ սոցիալական մեդիայում գրառում է կատարել` նպատակ ունենալով մեծացնել իրազեկուածութիւնը Ղարաբաղի անկախութեան հարցի եւ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերեալ: Անդրադառնալով հայկական ուղղաթռի խոցմանը` նա նշել է. «Ադրբեջանը պէտք է պատասխանատուութեան ենթարկուի ոչ թէ խաղաղ բանակցութիւնների, այլ բռնութեան դիմելու համար»:

Աւելի վաղ Ադրբեջանի սադրիչ քայլի քննադատութեամբ էին հանդէս եկել Միացեալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն, Կալիֆորնիայից ընտրուած կոնգրէսական Ադամ Շիֆը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի յանձնաժողովի անդամ Էդ Ռոյսը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելեան հատուածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-իսահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական Զ.ՈՒ.-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանարդիւնքում խոցուել է Լ.Ղ.Հ.-ի Ռօու ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մօտ է: Հակառակորդըշարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից ինտենսիւ կրակ վարել դէպքի վայրի ուղղութեամբ: Աւելիուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տուեալներով կայ երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակեանը: Միւս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակեանը եւ աւագ լեյտենանտսարգիս Նազարեանը: Նոյեմբերի 12-ին կատարուածի առնչութեամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրութիւն էր տարածել ու դատապարտել կատարուածը: Եւրամիութիւնը, դատապարտելով կատարուածը, կոչ արել միջադէպի մանրամասները պարզելու համար անյապաղ սկսել հետաքննութիւն եւ արդիւնքները ներկայացնել միջազգային հանրութեանը: