«Սառը պատերազմի» քաղաքականութեան հետեւանքով կառուցւած Բեռլինեան պատը սահման է եղել Գերմանիայի Դեմոկրատական հանրապետութեան եւ Արեւմտեան Բեռլինի միջեւ: Այն կառուցւել է 1961 թւականի օգոստոսի 13-ին:

1989 թւականին պատն արդէն իրենից ներկայացնում էր 106 կմ. երկարութեամբ եւ միջինը 3.6 մ. բարձրութեամբ բետոնապատ մի բարդ համալիր էլեկտրական լարւածութեան տակ գտնւող ազդանշանային պարիսպներով: 

Արեւմտեան Բեռլին այցելելու համար Գ.Դ.Հ.-ի քաղաքացիներից յատուկ թոյլտւութիւն էր պահանջւում: Ազատ անցման իրաւունք ունէին միայն թոշակառուները: Բեռլինեան պատն անցնելու փորձի արդիւնքում եղել են բազմաթիւ զոհեր եւ վիրաւորներ, աւելի քան 75000 մարդ ձերբակալւել է:

Ուղիղ 25 տարի առաջ, 1989 թ. նոյեմբերի 9-ին, ժողովրդական զանգւածային ելոյթների արդիւնքում, դադարել է գոյութիւն ունենալ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետութիւնը Արեւմտեան Գերմանիայից բաժանող սահմանը՝ Բեռլինեան պատը, որի քանդման յաջորդ երեք օրերի ընթացքում արեւմտեան հատւած է այցելել 3 մլն. մարդ:

Այսօր Բեռլինեան պատից մնացել է միայն 1300 մետրանոց հատւած, որը թողել են որպէս սառը պատերազմի ամենայայտնի խորհրդանիշի յուշարձան:

Աշխարհի 21 երկրների 118 նկարիչներ արեւելեան կողմի վրայ պատկերներ են ստեղծել եւ այդ իւրատեսակ պատկերասրահը ստացել է East Side Gallery անւանումը: