Աղբիւր՝ www.yerkir.am

 

Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հարաւ-արեւելեան Ասիայի երկրների ընկերակցութիւնում` A.S.E.A.N.-ում (Association of South-East Asian Nations) Ա.Մ.Ն.-ի դեսպան է նշանակել 47-ամեայ Նինա Խաչիկեանին. տեղեկացնում է Asbarez.com-ը:

Ըստ կայքի՝ Խաչիկեանն Ասիայում ամերիկեան քաղաքականութեան գծով մասնագէտ է, աշխատել է Ամերիկեան առաջադիմութեան կենտրոնի, ինչպէս նաեւ «Ռենտ»-ի նման հիմնարկներում: Նա եղել է նաեւ Ա.Մ.Ն.-ի նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Աւարտել է Սթենֆորդի համալսարանը:

Նինա Խաչիկեանի նոր նստավայրը գտնւում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարաւ-արեւելեան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ յարաբերութիւնների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցութեամբ կը մասնակցի A.S.E.A.N.-ի անդամ երկրների գագաթաժողովներին: