Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը խորհրդարանի առջեւ իր արտասանած խօսքում այլ հարցերի կողքին նաեւ անդրադարձել է ղարաբաղեան հիմնախնդրին, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին եւ Հայոց ցեղասպանութեան հարցերին:

«Թրքիշ Դէյլի Նիուզ»-ը հաղորդում է, որ Էրդողանն ասել է. «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ զարգացումների նկատմամբ, մինչ շրջանը, որտեղ նա գտնւում է, 100 տարի յետոյ վերաձեւաւորման եւ կերպարանափոխման է ենթարկւում... Մենք դէմ ենք կանգնում ամէն ձեւի խտրականութեան, ոչ միայն երկրի մէջ, այլ նաեւ աշխարհում: Մենք ամբողջովին մարդկայնական, հաստատ վերաբերմունք ունենք Եգիպտոսի նման երկրների նկատմամբ, որտեղ քաղաքացիների ժողովրդավարական պահանջները զինւորական մի յեղաշրջումի ճամբով ճնշւած են: Մենք պայքարում ենք ամէն տեսակի բռնարարքների դէմ, անկախ նրանից, թէ ո՛վ է նրանց ենթակայ կամ ո՛վ է դրանք գործում: Մենք ամբողջովին առարկայական, շինիչ եւ հաստատ վերաբերմունք ենք որդեգրում ի նպաստ խաղաղութեան՝ Կիպրոսի հարցում, ադրբեջանական հողամասերի բռնագրաւմանը վերջ տալու, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների եւ 1915-ի դէպքերի նկատմամբ»: