Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Մամուլի ազատութեան ցուցանիշով Հայաստանն այս տարի 78-րդ հորիզոնականում է: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպութեան ամենամեայ զեկոյցում Վրաստանը՝ 84-րդ, Ադրբեջանը 160-րդ տեղում է այս տարի:

Մեր միւս հարեւանները՝ Թուրքիան եւ Իրանը, շատ աւելի ներքեւում են՝ համապատասխանաբար, 154­րդը եւ 173-րդը: Սակայն եթէ Վրաստանն ու Իրանը նախորդ տարւայ համեմատ բարելաւել են իրենց դիրքերը, իսկ Թուրքիան նոյն տեղում է մնացել, ապա Ադրբեջանն ու Հայաստանը չորսական հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը: Ադրբեջանի մասով յատուկ նշւում է, որ այդ երկիրն այս ոլորտում մեծ յաջողութեամբ պատճէնում է Ռուսաստանի ռեպրեսիւ միջոցները:

Ըստ նոյն զեկոյցի, աշխարհում ամենաազատ մեդիան ունի Ֆինլանդիան: Առաջատար տասնեակում են նաեւ Նիդերլանդները, Նորւեգիան, Լիւքսեմբուրգը, Անդորրան, Լիխտենշտէյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շւեդիան: