Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայէլեանը բրիտանացի գիտնական, պրոֆեսոր Սթիւեն Հոքինգի հետ ներկայացրել է «Սթարմուս. Մարդու 50 տարիները տիեզերքում» աշխատութիւնը, որը նւիրւած է 2011 թւականին անցկացւած «Սթարմուս»-ի առաջին գիտական փառատօնին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը։ 

Գրքի գլխաւոր խմբագիրներն են Գարիկ Իսրայէլեանն ու Բրայան Մայը, գործադիր խմբագիրը` Դեւիդ Էիչերը: Աշխատութեան առաջաբանի հեղինակը Սթիւեն Հոքինգն է, ով ընդգծել է գրքի պատմական նշանակութիւնը: 

Այս  պատմական փաստաթուղթը պարունակում է Նեիլ Արմսթրոնգի վերջին դասախօսութիւնը եւ «Սայուզ»-ի ու «Ապոլլօ»-ի տիեզերագնացների խօսակցութիւնները, ասել է Հոքինգը` յոյս յայտնելով, որ իր մասնակցութիւնը կունենայ նաեւ երկրորդ գրքի հրատարակման մէջ:

«Սթարմուս» գիտական երկրորդ փառատօնը Կանարեան կղզիների եւ Տեներիֆէի խորհրդարանի աջակցութեամբ կը կայանայ սեպտեմբերի 22-27-ը: Այն կը կրի «Սկիզբը. ժամակակակից տիեզերքի ստեղծումը» խորագիրը: