Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Արաբական միացեալ էմիրութիւններում լոյս տեսնող «Խալիժ» օրաթերթը գրում է, որ գաղտնի սպասարկութիւնների բոլոր զեկուցումները, մամլոյ տեղեկութիւններն ու գետնի վրայ գոյութիւն ունեցող տւեալները հաստատում են, որ ԴԱՀԵՇ-ի նման ահաբեկչական եւ հաւատադրժողական խմբաւորումները թրքական հողամասերն օգտագործում են իբրեւ աշխարհի չորս կողմերից եկած վարձկանների հաւաքավայր, կազմակերպման վայր եւ ապաստանարան` առ ի պատրաստութիւն Սուրիա եւ Իրաք մուտք գործելու, եւ այս բոլորը` թրքական գաղտնի սպասարկութեան հսկողութեան տակ:

Օրաթերթը գրում է, որ թրքական իշխանութիւններն արաբական պետութիւնները քանդելու խափանարարական բացայայտ դերակատարութիւն են կատարում. նրանք սահմանակից երկրներում ուղղակի միջամտութիւն են կատարում, իսկ հեռաւոր արաբական երկրների հարցերին միջամտելու համար օգտագործում են քաղաքական իսլամութեան խմբաւորումները, որոնց ղեկավարն է Իսլամ եղբայրների միջազգային կազմակերպութիւնը:

Օրաթերթը նշում է, որ այս երեւոյթն արաբական պետութիւններից մի կեցւածք է պահանջում, որովհետեւ այդ երկրներն իսկական վտանգի տակ են:

Օրաթերթն ընդգծում է, որ ԴԱՀԵՇ-ի եւ նրա քոյր կազմակերպութիւնների դէմ Մ.Ա.Կ.-ի Ապահովութեան խորհրդի թիւ 2170 բանաձեւը պէտք է նկատի ունենայ Թուրքիայի նենգ դերակատարութիւնը, եթէ առնչակից երկրներն ահաբեկչութեան եւ նրա հետեւորդների դէմ պայքարի նկատմամբ լուրջ են: