Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Իսլամական պետութիւն» խմբաւորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 80 եզդիների այն բանից յետոյ, երբ նրանք հրաժարւել են ընդունել իսլամը:

Ողբերգութիւնը տեղի է ունեցել Իրաքի հիւսիսում գտնւող եզդիներով բնակեցւած մի գիւղում: Ականատեսները պատմել են, որ բացի սպանութիւններից, գրոհայիններն իրենց հետ անյայտ ուղղութեամբ տարել են կանանց:

Ինչպէս գրում է ռուսական աղբիւրը, յունիսի վերջին այս խմբաւորումը յայտարարեց Սիրիայի ու Իրաքի տարածքում իսլամական խալիֆայութեան ստեղծման մտադրութեան մասին: Նրանք սպանում են հայրիւրաւոր եզդիների միայն այն բանի համար, որ հրաժարւում են ընդունել իսլամը: Կան ապացոյցներ, որ գրոհայինները ողջ-ողջ թաղել են կանանց ու երեխաներին: