Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի քաղաքացիները դիմում են Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեանը՝ ցանկութիւն յայտնելով կռւել հայերի դէմ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական A.P.A. լրատւական գործակալութիւնը՝ պնդելով, որ պաշտպանութեան նախարարութիւնից հաստատել են այս լուրերը:

Նախարարութիւնից նաեւ տեղեկացրել են, որ Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Իսմեթ Եըլմազը, Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, զօրքերի հրամանատարներ զանգահարել են Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովին եւ հետաքրքրւել ճակատային գծի իրավիճակով, ցաւակցութիւն են յայտնել նախարարին ու Ադրբեջանի ժողովրդին զոհերի կապակցութեամբ եւ իրենց աջակցութիւնը յայտնել Ադրբեջանին:

Յիշեցնենք՝ աւելի վաղ, շփման գծում բախումները բռնկւելուց անմիջապէս յետոյ Թուրքիայի վարչապետն էր զանգահարել Ադրբեջանի նախագահին, իսկ արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն Թւիթերի իր էջում գրել էր, որ հեռախօսազրոյց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ: