Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Twitter-ն ունի բարոյական պատասխանատւութիւն #StopAliyev անւամբ արշաւի նկատմամբ: Իր բլոգում նման կարծիք է արտայայտել ամերիկաբնակ ինտերնետ-բիզնես փորձագէտ Հայկ Կայսերեանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլhամ Ալիեւի թւիթերեան վերջին գրառումներին, որոնք պատերազմ հրահրելու ակնյայտ փորձեր են, փորձագէտը կոչ է անում սոցիալական ցանցի օգտատէրերին համապատասխան նամակարշաւ սկսել, եւ Twitter-ի ադմինիստրատորներին կոչ անել արգելափակել Ալիեւի թւիթերեան հաշիւը, քանի որ դա հակասում է սոցիալական ցանցի գործունէութեան սկզբունքներին։

Միաժամանակ, մեր հայրենակիցը յատուկ շեշտում է, որ Հայաստանի հանրապետութիւնից եւ Արցախից նման նամակներ ուղարկելն առաւել քան կարեւոր է, քանի որ Ալիեւն իր գրառումներով ուղղակի սպառնալիք է հնչեցնում նրանց նկատմամբ ու վտանգում նրանց անվտանգութիւնը։

Յիշեցնենք, որ #StopAliyev անւամբ արշաւն սկսել է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը՝ Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում: Դրանով յանձնախումբը փորձելու է սոցցանցերի օգտատէրերին իրազեկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրայ Ադրբեջանի կառավարութեան իրականացրած սահմանային յարձակումների, հայկական կորուստների մասին: