Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի գործող վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը, «Թըդէյզ Զաման»-ի պնդմամբ, փոքրամասնութիւններին վիրաւորող իր ռասիստական արտայայտութիւններով Թուրքիայում զայրոյթի տեղիք է տւել:

NTV հեռուստաընկերութեան եթերում նա ասել է, թէ իր քաղաքական գործունէութեան ընթացքում լրատւամիջոցներն իրեն ինչպէս ասես, որ չեն անւանել:

«Ինձ վրացի են անւանել, եւ նոյնիսկ ամենավատը՝ հայ: Բայց ես թուրք եմ»,- յայտարարել է Էրդողանը: