Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Եւրամիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նախօրէին տարածած յայտարարութեամբ խիստ մտահոգութիւն է փոխանցել հայ-ադրբեջանական պետական սահմանին զինւած եւ մահացու միջադէպերի կապակցութեամբ:

Էշթոնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից, ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումից՝ շարունակելով Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ հանգուցալուծման ջանքերը:

Յայտարարութեան մէջ նաեւ Եւրամիութեան պատրաստակամութիւնն է փոխանցւում՝ Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի աշխատանքին ի լրումն, առաջիկայում աջակցել խնդրի քաղաքական լուծմանը եւ խաղաղութիւն հաստատմանը: Եւրամիութիւնը յայտնում է, որ լիովին կողմ է Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի նախաձեռնած բարձր մակարդակով բանակցութիւններին:

Յիշեցնենք՝ Սարգսեան-Ալիեւ հանդիպումը, հնարաւոր է, որ կայանայ եկող շաբաթ՝ օգոստոսի 8-ին, Սոչիում: