Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման արարողութիւնը: Մասնակիցները 182-ն են՝ 15 երկրներից, նրանց թւում կան նաեւ Դիարբեքիրից՝ պատմական Տիգրանակերտից ժամանած իսլամացած հայեր:

Խմբի ղեկավար Գաֆուր Թուրքայը՝ Օհաննէս Օհանեանը, ասել է, որ Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած եւ աշխարհով մէկ տարածւած հայերի մէջ ամենադժւարն իրենց՝ Արեւմտեան Հայաստանում մնացածների համար էր, որոնք իրենց հողի վրայ կորցրել են անունը, ազգանունն ու կրօնը: Թուրքայը նշել է, որ Տիգրանակերտում արմատներին վերադառնալու մեծ շարժում է սկսւել: Ինքն եւս վերջերս է վերադարձել քրիստոնէական արմատներին՝ վերագտնելով իր հայկական՝ Օհանեան ազգանունը:

Դիարբեքիրի հայերն «Արի տուն» ծրագրին մասնակցելու հնարաւորութիւնը ստացել են կանադահայ ինժեներ, բարերա Րաֆֆի Պետրոսեանի աջակցութեամբ: