Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Բաքւում Ի.Ի.Հ.-ի դեսպան՝ Մոհսեն Փաք Այինը, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկայ Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ ճանապարհներով կարգաւորելն է ընդգծել։

Շաբաթ օրը, անդրադառնալով, Հայաստան­Ադրբեջան շփման գօտում վերջին ռազմական ընդհարումներին, պրն. Փաք Այինն ասել է. «Թեհրանի բնորոշմամբ, ընդհանուր առմամբ հակամարտութիւնը վնասում է տարածաշրջանի անվտանգութեանը»։

Անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գծով Մինսկի խմբի գործունէութեան 20­ամեայ ձախողմանը, Փաք Ալիեւը յաւելել է. «Ճիշտ է Հայաստանն ու Ադրբեջանն են ընտրել Մինսկի խմբի միջոցով հակամարտութեան կարգաւորման գործընթացը, սակայն Իրանի տեսակէտով՝ այս խումբն անկողմնակալ դիրք չի ունեցել եւ հենց այդ պատճառով էլ նրանք չեն յաջողել իրենց առաքելութիւնում, ինչը ոչ Ադրբեջանի օգտին է եւ ոչ տարածաշրջանի անվտանգութեան»։

Ադրբեջանում Իրանի դեսպանը նշելով, որ ոչ­տարածաշրջանային երկրները նախանձախնդիր մօտեցում չեն ցուցաբերում Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի նկատմամբ, ասել է. «Այս հակամարտութեան կարգաւորման գործընթացը կարիք ունի տարածաշրջանի երկրների եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան աջակցութեան»։ Փաք Այինը յիշատակել է, որ ներկայումս Ի.Ի.Հ­ը, որպէս Չմիաւորման շարժման նախագահ եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան ակտիւ անդամ, ի զօրու է միջնորդութիւն կատարել` ի նպաստ Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման։

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդել է, որ շփման գօտում հայկական ուժերի հետ նորերս տեղի ունեցած բախումների ընթացքում սպանւել են ադրբեջանցի 8 զինւորներ եւ 4 ուրիշներ վիրաւորւել են։