Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Իրաքի եւ Շամի մէջ իսլամական պետութեան (ԴԱԻՇ) զինեալները ականահարել են Մուսուլի կենտրոնում գտնւող Ս. Հոգի կամ «Նաւու» եկեղեցին: Նրանք եկեղեցու մէջ եւ պատերի տակ մեծ քանակութեամբ ականներ են զետեղել, ապա իրենց ինքնաշարժերով փողոցներում շրջելով ժողովրդին կոչ են ուղղել ներկայ գտնւելու եկեղեցու ականահարմանը, որ տեղի պիտի ունենայ արշալոյսին, իսկ իրենց բնակարաններից հեռանալու կարողութիւնը չունեցող տարեցներին թելադրել են պատուհանները բանալ եւ տեսնել ծուխը, որ պիտի բարձրանայ:

Դաիշը այս նոյն ձեւին է դիմում, երբ որոշում է ականահարել քաղաքակրթական, քրիստոնէական, շիական կամ սիւննիական մի կոթող: