Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ամենամեծ կուսակցութիւն՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան առաջնորդը հաւակնել է, թէ Դաիշ ահաբեկչական խումբը գտւում է այդ երկրի վարչապետի հովանաւորութեան ներքոյ:

Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման Քեմալ Քլիչդարօղլուն ուրբաթ օրը Ստամբուլում քննադատել է Դաիշ ահաբեկչական խմբի կապակցութեամբ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ նրա կառավարութեան պահած լռութիւնը եւ ասել է, որ շուրջ երկու ամիս է ինչ 49 թուրք քաղաքացիներ Իրաքում գտւում են Դաիշի գերութեան մէջ, սակայն Էրդողանը շարունակում է  լռել:

Նա այն հավակնութեամբ, թէ Էրդողանի կառավարութիւնն ապահովում է Դաիշ ահաբեկչական խմբի զէնքերն, ավելացրել է. «Դժբախտաբար Դաիշը պատանդ է վերցրել նաեւ Էրդողանին եւ այն պայմաններում, երբ ողջ աշխարհը այդ խմբին ահաբեկիչ է անւանում, Էրդողանը դեռ չի կարողացել Դաիշին ահաբեկչական կազմակերպութիւն անւանել»: