Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Վերջերս Իլհամ Ալիեւի Իտալիա կատարած այցի ժամանակ երկու երկրները ռազմավարական գործընկերութեան մասին հռչակագիր են ստորագրել, որում մասնաւորապէս աջակցութիւն էր ցուցաբերւում «Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հիման վրայ Լ.Ղ. հակամարտութեան կարգաւորմանը»: Սակայն այժմ այդ փաստաթղթի շուրջ բաւականին անսուվոր իրավիճակ է ստեղծւել:

Ինչպէս գրում են ադրբեջանական Զ.Լ.Մ.-ները, վկայակոչելով իտալական spondasud.it հրատարակչութեանը, նման ձեւակերպումը «կարող է նկատելիօրէն նւազեցնել Իտալիայի Ա.Գ.Ն.-ի ղեկավար Ֆրեդերիկօ Մագերի` Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան հարցերով գերագոյն յանձնակատարի պաշտօնը զբաղեցնելու շանսերը»:

Ռազմավարական գործընկերութեան մասին հռչակագրի տեքստը պատրաստւել է Ալիեւի այցի նախօրէին ու համաձայնեցւել է պաշտօնական Բաքւի հետ: Փաստաթուղթն ընդունւել է յուլիսի 14-ին Ադրբեջանի նախագահի ու Իտալիայի վարչապետ Մաթիօ Ռենցիի հանդիպման ժամանակ:

Սակայն Ֆրանսիայի ներկայացուցիչները` որպէս Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահ անդամներ, յիշեցրել են Իտալիայի Ա.Գ.Ն.-ի ղեկավարին, որ իրենց երկիրը չի մտնում Ե.Ա.Հ.Կ. Մ.Խ.-ի կազմի մէջ ու նման դիրքորոշում յայտնելն անընդունելի է: Արդիւնքում, Իտալիայի Ա.Գ.Ն.-ն դադարեցրել է փաստաթղթի տեքստի հրապարակումը, ինչպէս նաեւ «առաջարկել է Բաքւին աշխատել հռչակագրի նոր տեքստի վրայ»: Ադրբեջանական կողմը հրաժարւել է առաջարկից: