Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Վան նահանգի Արդամէթ (թրքերէն՝ Էտրեմիթ) քաղաքի փողոցների մէջ տեղադրւած ցուցանակների վրայ հայերէն գրութիւններ են աւելցւել: Այս մասին հաղորդում է թրքական «Դողան» լրատւական գործակալութիւնը:
Արդամէթի քաղաքապետ, քրդամէտ, Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցութեան (DBP) անդամ Սեւիլ Ռոյպին Չեթինը այս մասին խօսելով՝ պարզաբանել է, որ իրենց նպատակը հասարակութեան մէջ հայերի հանդէպ եղած թշնամական պատկերացումներին վերջ դնելն է եւ հայերի հանդէպ համակրանք ձեւաւորելը:
«Քիւրդ ժողովուրդը Անատոլուի մէջ դարերով իր հետ ապրած հայ ժողովրդի հետ պատմական, մշակութային, հասարակական ընդհանրութիւններ ունի: Մինչեւ 1915 թւականը Վանն ու Ադրամէթը մեծաթիւ հայերով բնակւած վայրեր են եղել: Այդ պատճառով մենք թոյլ չպիտի տանք, որ պետութեան կողմից եւ նրա փափաքով ջնջւի հայոց պատմութիւնը եւ անհետանայ հայկական մշակոյթը: Մենք այդ քայլը կատարել ենք որպէս հայերի հանդէպ յարգանքի դրսեւորում», յայտնել է քիւրդ քաղաքապետը: