Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի նախագահական ընտրութիւնների թեկնածուները մեկնարկել են քարոզարշաւը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոստացել է, որ նախագահ ընտրւելու դէպքում, բարեփոխելու է սահմանադրութիւնը եւ խորացնելու է ժողովրդավարութիւնը:

Ընդդիմադիրների թեկնածու` Էքմալեդդին Էհսանօղլուն խոստացել է, որ ընտրւելու դէպքում, կրօնը չի միջամտելու քաղաքական հարցերում: Նա նաեւ Թուրքիայում ազգային միասնութիւն հաստատելու ցանկութիւն է յայտնել:

Թուրքիայում նախագահի ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին: Եթէ թեկնածուներից ոչ մէկին չյաջողւի առաջին փուլում շահել ձայների մեծամասնութիւնը, ապա կայանալու է ընտրութիւնների երկրորդ փուլը: