Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հաքերային յարձակման է ենթարկւել Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը: Իրենց «Հերակլես Ֆիըրլեսլեոն» անւանող հաքերները կայքէջում տեղադրել էին վարչապետ Ռեջեփ Էրդողանի նկարը, որի հետեւում Օսմանեան դրոշմակնիք է:

Հաքերները համայնքին դաւաճանութեան մէջ մեղադրող գրութիւններ եւ հայ համայնքը բնաջնջելու սպառնալիք էին թողել:

Ենթադրւում է, որ Էրդողանի առնւազն համակիրներն են «Ակօսի» կայքէջը «կոտրողները». նրանք մակագրութիւն էին թողել, թէ Էրդողանի միջոցով վերականգնւելու է Օսմանեան պետութիւնը:

Կայքէջում ապօրինի տեղադրւած մեկ այլ թուրքերէն գրութիւն այսպիսին էր. «Եթէ աշխարհում մէկ թուրք էլ մնայ, նա կը հետապնդի ձեզ»: Պարզաբանում կար, թէ այս խօսքի հեղինակը «Ակօս»-ի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանութիւնը կատարած անձն է:

«Ակօս»-ի կայքէջն արդէն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: