Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Ալ-Ալամ» հեռուստաընկերութեան հաղորդման համաձայն, «Սիրիայի տնտեսութեան վրայ ճգնաժամի թողած ազդեցութիւնը» թեմայով համագումարում, Սիրիայի էկոնոմիկայի եւ արտաքին առեւտրի նախարարի տեղակալ Հայան Սալմանն ասել է, որ վերջին մի քանի շաբաթներին, երկրի հիւսիսային նաւթահորերից կողոպտւած նաւթի իւրաքանչիւր բարելը երկու դոլարով վաճառւել է Թուրքիայի կառավարութեանը, իսկ Անկարան այն 40 դոլարով վաճառել է ամերիկացի մի միջնորդի։

Սալմանը քողազերծել է նաեւ որ Արաբիայի Ջեդդայի բանկերից մէկը, Լիբանանից, Իրաքից ու Յորդանանից գնելով սիրիական տարադրամը, մտադիր է արժեզրկել Սիրիայի դրամական միաւորը։