Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի արտգործնախարար՝ Ահմեդ Դաւութօղլուն պահանջել է հաւաքել Էրդողանի կառավարութեանը քննադատող «Կրօնը եւ քաղաքականութիւնը» անւամբ գիրքը: Այդ մասին հաղորդել է «Ի.Ռ.Ն.Ա.» լրատւական գործակալութիւնը:

Նշելով, որ գրքի հեղինակ Ալի Բուլաչը Թուրքիայի կառավարութեանը քննադատելով հարւածել է պետական կառուցւածքին, Դաւութօղլուն նրա դէմ դատ է հարուցել:

Գրքի մի բաժնում հրատարակւել է կոռուպցիայի դէմ պայքարի գործողութիւններն սկսւելուց յետոյ կատարւած Դաւութօղլուի արտայայտութիւնները, երբ նա ասել էր. «Թուրքիայում պետականօրէն ընդունւած մի կարգ կայ. Կառավարութեան պահպանման համար կեանքեր են զոհւում: Իսկ այսօր տուժում է կառավարութիւնը եւ մենք դա թոյլ չենք տայ»:

«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ, որպէս վարչապետ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խորհրդական որոշ ժամանակ այդ կուսակցութիւնում պաշտոնավարած Բուլաչը 2013 թւականի դեկտեմբերի 17-ին, հակակոռուպցիոն գործողութիւնն սկսւելով, անցել է «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան եւ կառավարութեան ընդդիմադիրների շարքը: