Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Իրանի Իսլ. Հանրապետութիւն կատարած իր պաշտօնական այցի շրջագծում, իր տիկնոջ Աննա Յակոբեանի եւ իրեն ուղեկցող պետական բարձրաստիճան պաշտօնատարներից կազմւած պատւիրակութեան ընկերակցութեամբ,  հինգշաբթի՝ փետրւարի 28-ի առաւօտեան, ժամանեց Սպահան: ՀՀ վարչապետը նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 4:00-ին այցելեց Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանք: 

Վանքի մուտքի մօտ Նիկոլ Փաշինեանին, իր տիկնոջն ու միւս հիւրերին դիմաւորեցին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը եւ թեմի ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինեանն ու Աննա Յակոբեանը աւանդական աղ ու հացով դիմաւորւելուց յետոյ, ներկայ գտնւեցին վանքի շրջափակում վեր խոյացած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ, ուր ծաղիկներ զետեղելով` իրենց յարգանքի տուրքը մատուցեցին բիւրաւոր սուրբ նահատակների յիշատակին: Նրանք այցելեցին նաեւ վանքի “Ս. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցի եւ  թանգարան, որտեղ առաւել ծանօթացան Նոր Ջուղայի  հինաւուրց հայ համայնքի հոգեւոր եւ պատմա-մշակութային արժէքներին:

Շրջայցի աւարտին պրն. Փաշինեանը գրառում կատարեց թանգարանի պատւաւոր հիւրերի յուշամատեանում, որից յետոյ մեկնեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութիւն, ուր ժողովրդական հանդիպմամբ եզրափակւեց ՀՀ վարչապետի Իրան կատարած այցելութիւնը: 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

varchabed_vank_01.JPG varchabed_vank_02.JPG varchabed_vank_03.JPG

varchabed_vank_04.JPG varchabed_vank_05.JPG varchabed_vank_06.JPG

varchabed_vank_07.JPG varchabed_vank_08.JPG varchabed_vank_09.JPG

varchabed_vank_10.JPG varchabed_vank_11.JPG varchabed_vank_12.JPG

varchabed_vank_13.JPG varchabed_vank_14.JPG varchabed_vank_15.JPG

varchabed_vank_16.JPG varchabed_vank_17.JPG varchabed_vank_18.JPG

varchabed_vank_19.JPG