Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցութեամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Հայաստանի վարչապետը ցաւակցութիւն ու զօրակցութիւն է յայտնել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհւածների հարազատներին ու մերձաւորներին մաղթելով համբերութիւն, ուժ և կորով, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում: