Աղբիւր՝ www.yerkir.am

Մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի նախագահը շնորհաւորել է Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետ ընտրւելու կապակցութեամբ և մաղթել յաջողութիւններ այդ պատասխանատու պաշտօնում:

Նիկոլ Փաշինեանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական յարաբերութիւններին և համագործակցութեանը վերաբերող, ինչպէս նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերեալ։ Այդ համատեքստում կողմերը յոյս են յայտնել, որ հնարաւոր կը լինի բանակցութիւնների արդիւնքում հասնել ստեղծւած իրավիճակի կարգաւորմանը:

Երկուստեք կարևորւել են բոլոր ոլորտներում փոխշահաւէտ գործընկերութեան առաւել խորացման, ինչպէս նաև ընթացիկ համատեղ ծրագրերի արդիւնաւէտ իրականացման անհրաժեշտութիւնը՝ առաւելագոյնս օգտագործելով առկայ ողջ ներուժը։ 

Հեռախօսազրոյցի ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու Հասան Ռոհանին պայմանաւորւածութիւն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկայ հանդիպումների ծրագրերը: