Աղբիւր՝ www.alikonline.ir

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի Իրան կատարած այցի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 9-ին երկու երկրները համագործակցութեան երեք փաստաթուղթ են ստորագրել:

Փաստաթղթերը վերաբերում են տեղեկատւական տեխնոլոգիաների (ՏՏ), գիտութեան, մշակոյթի եւ արւեստի, ինչպէս նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում երկկողմ համագործակցութիւնների ընդլայնմանը:

Գիւղատնտեսութեան ոլորտին վերաբերող փաստաթուղթը երկու երկրների անունից ստորագրել են գիւղատնտեսութեան նախարարներ Մահմուդ Հոջջաթին եւ Իգնատի Առաքելեանը, մշակոյթի եւ արւեստի ոլորտին վերաբերող փաստաթուղթը ստորագրել են մշակոյթի նախարարներ Սէյէդ Աբբաս Սալեհին ու Արմէն Ամիրեանը, իսկ ՏՏ եւ գիտութեան ոլորտին վերաբերող փաստաթուղթը ստորագրել են գիտութեան եւ տեխնոլոգիաների գծով Հանրապետութեան նախագահի տեղակալ Սորենա Սաթարին եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարար Սուրէն Կարայեանը: