Աղբիւր՝ www.yerkir.am

Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երեւանի «Ռեդիսոն Բլիւ» հիւրանոցային համալիրում ներկայ են գտնւել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողութեանը: 

Համաժողովը կազմակերպւել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտօնական այցի շրջանակներում` Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից եւ միտւած է նպաստելու հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի խորացմանը: 

Հանրապետութեան Նախագահը համաժողովում հանդէս է եկել ելոյթով: 

Աւարտելով պաշտօնական այցը Հայաստանի Հանրապետութիւն` ԻԻՀ Նախագահը գործարար համաժողովից յետոյ մեկնել է Երեւանից: