Աղբիւր՝ www.armenpress.am

 

ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը Եւրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Իրանի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման շուրջ պայմանաւորուածութիւն է ձեռք է բերել: «Իրանի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրուած չի եղել: Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն Իրանի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման շուրջ: Սա կարեւոր է, որովհետեւ այն հնարաւորութիւն կը տայ ապրանքների արտադրութեան եւ ծառայութիւնների մատուցման առումով լաւ յարաբերութիւն ստեղծել, թէ Իրան-ԷԱՏՄ, թէ նաեւ այստեղ արտադրուած ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտուելով այն առեւտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եւրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ եւ այլ երկրների հետ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց նախարարը:

Հարցին, թէ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի եւ Իրանի միջեւ արդէն համաձայնութիւն առկա՞յ է այդ հարցի շուրջ, Արծուիկ Մինասեանն ասաց, որ այն ձեռք է բերուել ՀՀ վարչապետի առաջարկութեան հիման վրայ, իսկ այժմ Հայաստանի հիմնական խնդիրն օրէնսդրական ապահովուածութիւն ունենալն է: Այդ նպատակով էլ շրջանառութեան մէջ է դրուել ազատ առեւտրի գօտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնութիւնների փուլում է, եւ առաջիկայում աւելի կը դիւրացուեն թէ' ուղղութիւնները, թէ' նպատակադրումները:

Էկոնոմիկայի նախարարը դժուարացաւ նշել, թէ Իրանի հետ սահմանագօտում երբ կը ստեղծուի ԱՏԳ-ն, սակայն աւելացրեց, որ ցանկութիւն կայ առաւելագոյն ազատութիւն հաղորդել, որովհետեւ այս գօտին լինելու է արտադրութեան կազմակերպման եւ բարձրարժէք ծառայութիւնների մատուցման հարթակ:  

Հարցին՝ Հայաստանը կ'ունենա՞յ հնարաւորութիւն Ռուսաստանից անկախ ազատ առեւտրային գօտի ունենալ Իրանի հետ, Արծուիկ Մինասեանն ասաց, որ այդ կարգավիճակն ի սկզբանէ Հայաստանին տրուել է, յաւելեալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի եւ ԷԱՏՄ-ի միջեւ չի նախատեսւում եւ դրա կարիքն էլ չկայ: