Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Չեխիայիում հրատարակւող «Օրեր» պարբերականը ներկայացրել է  Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի, Ն. Օ. Ս. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի, Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհրդի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան  եւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան  համատեղ յայտարարութիւնը

Առաջնորդւելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպութիւնների և հաստատութիւնների անունից  մենք ողջունում ենք Միաւորւած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Կարծիքի և արտայայտութեան ազատութեան աջակցութեան և պաշտպանութեան հարցերով յատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտութեան, արդարադատութեան, փոխհատուցման խրախուսման և չկրկնւելու երաշխիքների հարցերով յատուկ զեկուցողի համատեղ գործողութիւնը, այն է՝  իրենց մանդատների շրջանակում Թուրքիայի Հանրապետութեան կառավարութեանը համատեղ հարցապնդում յղելը:

Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետութեանը պահանջ ներկայացնելու գործընթացում,  որ վերջինս հաշտւի սեփական անցեալի հետ և, նախ և առաջ, կատարի  ճշմարտութեան հաստատման, զոհերի արդարութեան և վնասի փոխհատուցման իրաւունքն ապահովելու համար քննութիւն իրականացնելու իր պարտաւորութիւնը:

Ընդգծւում է, որ խախտումների վերաբերեալ նշւած փաստաթղթում շարադրւած պնդումները վերագրւում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնութեան վրայ 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձութիւնների և այդ բնակչութեան նկատմամբ առաջացած հետևանքների առումով: